Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բելգիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3903-ի

Բելգիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3903-ի
13.04.2020 | 21:28

Երեկ Բելգիայում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 303 դեպք, ընդհանուր թվով մահացել է 3903 հիվանդ՝ տեղեկացրել է ասվում է Թագավորության Առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբը:

Հոսպիտալներին բաժին է հասել կորոնավիրուսից մահերի 53%-ը, 40%-ը մահացել է ծերանոցներում և բուժման կենտրոններում, նրանցից շատերին կորոնավիրուսների ախտորոշման թեստեր չեն արել, բայց նրանք ընդգրկվել են վիրուսի զոհերի ցուցակներում, քանի որ ունեին համապատասխան ախտանիշներ:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ